Նոր կրթական ծրագիր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Ուրախ ենք տեղեկացնելու Ձեզ, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է 2020թ. սեպտեմբերից մեկնարկող «Չափիչ սարքավորումներ եվ համակարգեր» ու «Ռադիոհաճախային սարքավորումներ եվ համակարգեր» երկու նոր կրթական ծրագրերի մասին, որոնցով 2020-2021 ակադեմիական տարում կրթությունը շարունակելու համար կարող են դիմել ՏՀՏԷ ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանողները:
Կրթական նոր ծրագրերը իրականացնում է ՏՀՏԷ ինստիտուտի կազմում նորաստեղծ «Էլեկտրոնային սարքեր եվ չափիչ համակարգեր» բազային ամբիոնը, որը, տեղակայված լինելով Ինժեներական քաղաքում և առաջնորդվելով Ինժեներական ասոցիացիայի և բնագավառի առաջատար մասնագետների կողմից, ապահովում է կրթություն և արդյունաբերություն ուղղակի և ամուր կապ:
Բազային ամբիոնում ներգրավված են Ինժեներական քաղաքի բարձր որակավորում ունեցող ավելի քան 20 մասնագենտներ, ովքեր մշակում և իրականացնում են կրթական նոր ծրագրերում մի շարք առանցքային մասնագիտական դասընթացեր՝ հաշվի առնելով արդյունաբերության առաջատար ուղղություններում աշխատաշուկայի պահանջները և զարգացման հեռանկարները:
Բազային ամբիոնում ուսումնառությունը շարունակելու դեպքում դուք հնարավորություն կունենաք՝
- Ներգրավվելու Ինժեներական քաղաքի էկոհամակարգի մեջ:
- Մասնակցելու լրացուցիչ հատուկ դասընթացերի և վարպետաց դասերի:
- Կատարելու կուրսային և դիպլոմային աշխատանքներ ժամանակակից թեմաներով:
- Ունենալու արտադրական և նախաավարտական պրակտիկաներ՝ ներգրավվելով իրական իժեներական նախագծերի մեջ:
- Ներգրավվելու ինժեներական քաղաքի ավելի քան 10 բարձր տեխնոլոգիական ընկերությունների աշխատանքների մեջ:
«Չափիչ սարքավորումներ եվ համակարգեր» կրթական ծրագրով կրթությունը շարունակելու համար կարող են դիմել՝
- Ավտոմատացում,
- Կենսաբժշկական ճարտարագիտություն,
- Չափագիտություն,
- Էլեկտրոնիկա,
- Կիսահաղորդչային ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա,
իսկ, «Ռադիոհաճախային սարքավորումներ եվ համակարգեր» կրթական ծրագրով՝
- Ռադիոտեխնիկա,
- Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում
մասնագիտություններով սովորող 2-րդ կուրսի ուսանողները։
Կրթական ծրագրի փոփոխության դեպքում դուք կշարունակեք բակալավրական կրթությունը՝ փոխադրվելով 3-րդ կուրս և պահպանելով գործող կարգավիճակը (վճարովի կամ անվճար)։
Եթե դուք հետաքրքրված եք նոր կրթական ծրագրերով կամ ունեք հարցեր, ապա դիմեք մեզ կամ լրացրեք ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ-ը առցանց: Դիմորդների հետ կանցկացվի հարցազրույց, որի արդյունքների հիման վրա կկատարվի ուսանողների ընտրությունը:
Հարցազրույցի մասնակցության դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հունիսի 15-ը։
Հարգանքով՝
ՀԱՊՀ ՏՀՏԷԻ
ԷՍՉՀ բազային ամբիոն
Հեռ.՝ +374 41 12 94 18
Էլ. փոստ՝