Bachelor Diploma Projects at the Engineering City
Էլեկտրոնային Պաշտպանության Համակարգում Անտենաների Կողային Թերթիկի Նվազեցման Մեթոդի Ուսումնասիրում
Ուսանող՝ Տիգրան Անտոնյան
Աստիճան՝ Բակալավր, 2022
Թեմայի ղեկավար ՝ Հովհաննես Գոմցյան
Տեխնիկական Խորհրդատու՝ Արարատ Ստեփանյան
Բնագավառ՝ Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հակախլացման միջոցներ
Գլոբալ տեղորոշման համակարգերի (GPS) ընդունիչների խոցելիությունը արտաքին միջամտության նկատմամբ լուրջ խնդիրներ է առաջացնում` ստացված GPS ազդանշանի չափազանց թույլ մակարդակի պատճառով: Աշխատանքի նպատակն է մշակել անտենայի և անտենային ցանցի կողային թերթիկի մակարդակի նվազեցման եղանակ և մշակված մեթոդի հիման վրա նախագծել անտենա և անտենային ցանց: Պատրաստել անտենայի նախատիպը և կատարել վավերացում:
Դիպլոմային աշխատանքի շրջանակում ուսումնասիրվել է անտենաների նախագծման բազմաթիվ մեթոդներ՝ որպես GPS ազդանշանի խլացման դեմ հակազդող միջոցներ։ Ծրագրային միջավայրում մշակվել և սիմուլացվել է՝ առավելագույնս ցածր կողային թերթիկով տպասալային անտենան և նրան համապատասխան օղակաձև ռեֆլեկտոր՝ հետճառագյթումներից խուսափելու համար։
Սիմուլացված անտենան պատրաստվել է և թեստավորվել NI PXIe-5630 շղթաների վեկտորական անալիզատորով։
N3 Տիրույթում Աշխատող Ռադիոընդունիչի Նախագծում 5G Ցանցերի Համար
Ուսանող՝ Ռաֆայել Խաչատրյան
Աստիճան՝ Բակալավր, 2022
Թեմայի ղեկավար ՝ Բենյամին Բադալյան
Տեխնիկական Խորհրդատու ՝ Նորայր Հարությունյան
Բնագավառ՝ 5G ընդունիչ սարքերի հետազոտում
Աշխատանքում կատարվել է N3 տիրույթում (1710 – 1880ՄՀց) աշխատող 5G ռադիոընունիչի մշակում, նախագծում և թեստաորում: Այսպիսի ռադիոընդունիչների կիրառման սպեկտրը ընդգրկում է ժամանակակից բջջային կապի ցանցերից, մինչև IOT (Internet of Thinks) համակարգերը։ Ռադիոընդունիչի մշակման փուլում, ելնելով դրված պահանջներից կատարվել է համապատսախան կոմպոնենտների ընտրություն։ Նախագծման փուլում օգտագործելով ժամանակակից ծրագրային միջավայրեր, կատարվել է ընտրված կոմպոնենտների անհատական սիմուլացիա։ Կատարվել է ընդունիչի կասկադների նախագծում այնուհետև թեստավորում։ Ստացված արդյունքները համեմատվել են սիմուլացված արդյունքների հետ։
Ավտոմեքենաների Ռադիոհաճախային Բանալիների Ընդունիչների Արտադրական Թեստավորման Համակարգի Նախագծում
Ուսանող՝ Հարություն Համբարձումյան
Աստիճան՝ Բակալավր 2022
Թեմայի ղեկավար ՝ Հովհաննես Գոմցյան
Տեխնիկական Խորհրդատու՝ Տիգրան Մանուկյան
Բնագավառ՝ Թեստավորման համակարգեր
Աշխատանքի նպատակն է հետազոտել ավտոմեքենաների ռադիոհաճախային բանալիների և դրանց ընդունիչների թեստավորման եղանակները և պահանջները, ինչպես նաև նախագծել ընդունիչների թեստավորման անլար արտադրական համակարգ։
Ժամանակակից թեստավորման համակարգերի կարևորագույն պահանջներից է բազմաֆունկցիոնալությունը և արագագործությունը։ Նախագծվող համակարգը կատարելու է ընդունիչների ծրագրային մասի թեստավորում։ Աշխատանքերի ընթացքում օգտագործվելու են LabVIEW և TestStand ծրագրային փաթեթները։
Ավտոմեքենաների Ռադարների Պարամետրերի Չափումը եվ Չափաբերումը Արտադրական Գործընթացում
Ուսանող՝ Նելլի Հարությունյան
Աստիճան՝ Բակալավր, 2022
Թեմայի ղեկավար ՝ Սուրիկ Խուդավերդյան
Տեխնիկական Խորհրդատու՝ Գուրգեն Մարդոյան
Բնագավառ՝ Թեստավորման համակարգեր
Ժամանակակից ավտոարդյունաբերության մեջ մեծ դեր ունեն ավտոմեքենաների ռադարները, որոնք մտնում են վարորդին աջակցող առաջադեմ համակարգերի (ADAS) կազմի մեջ։
Աշխատանքի շրջանակներում կատարվելու է ավտոմոբիլային ռադարների արտադրական թեստի ընթացքում կատարվող անտենային դիագրամի չափաբերման, ինչպես նաև հզորության, հաճախային շերտի և անտենային դիագրամի չափման համակարգի նախագծում և մշակում։
Չափումներ Անտենայի Մոտակա Գոտում
Ուսանող՝ Իրինա Պողոսյան
Աստիճան՝ Բակալավր 2022
Թեմայի ղեկավար ՝ Մարտին Այվազյան
Տեխնիկական Խորհրդատու՝ Սուսաննա Թադևոսյան
Բնագավառ՝ Չափման Համակարգեր
Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել անտենաների չափման բազմաթիվ մեթոդներ։ Feko ծրագրի միջոցով նախագծել անտենա։ Կատարել չափումներ մոտակա և հեռու գոտիներում։ Feko-ի ստացած արդյունքները տեղադրել LabVIEW ծրագրի մեջ մոտակա գոտում, որ ստանանք հեռու գոտին։ Եվ վերջում թեստավորման համար պետք է Feko-ի ստացած արդյունքները համեմատենք LabVIEW-ի ստացած արդյունքների հետ։
Բարձր Հզորության Ռադիոհաճախային Ուժեղարարի Նախագծում և Հետազոտում
Ուսանող՝ Ռաֆայել Հակոբյան
Աստիճան՝ Բակալավր, 2022
Թեմայի ղեկավար ՝ Սվետլանա Գոմցյան
Տեխնիկական Խորհրդատու՝ խորհրդատու՝ Մհեր Մինասյան
Բնագավառ՝ Բարձր հզորության ռադիոհաճախային ուժեղարարներ
Աշխատանքի նպատակն է նախագծել, մշակել և հետազոտել 3 ԳՀց կենտրոնական հաճախությամբ, 700 ՄՀց հաճախային տիրույթով և 45 Վտ հզորությամբ բարձր հզորության ռադիոհաճախային ուժեղարար։
Նախագծումը իրականացվել է անհամաձայնեցված գալիում նիտրիդ (GaN HEMT) բարձր էֆֆետիվություն և բարձր հզորություն ապահովող տրանզիստորի հիման վրա, որը թույլ է տալիս կատարել լայնաշերտ համաձայնեցում մինչև 4 ԳՀց հաճախային տիրույթ։
Նախագծումը և բնութագրերի օպտիմալացումը իրականցվել է ժամանակակից համակարգչային մոդելավորման ծրագրերի միջոցով։ Բավարար արդյունքներ ստանալուց հետո՝ մշակվել է տպասալը, հովացման և սնուցման համակարգերը։ Այնուհետև հետազոտվել է պատրաստի սարքի տեխնիկական բնութագրերը և կազմվել տեխնիկական բնութագիրք։
Թոքերի Արհեստական Շնչառության Սարքերի Ուսումնասիրումը և Ճնշման Ղեկավարման Համակարգի Մշակումը
Ուսանող՝ Սոնա Բաբայան
Աստիճան՝ Բակալավր, 2021
Թեմայի ղեկավար ՝ Հարություն Դաշտոյան
Տեխնիկական Խորհրդատու՝ Հռիփսիմե Հարությունյան
Բնագավառ՝ Կենսաբժշկական սարքավորումներ
Թոքերի արհեստական շնչառության սարքերը կարևոր մաս են կազմում բժշկական սարքավորումների մեջ։ Այս սարքերը կիրառվում են ինչպես շնչառությանը աջակցող, այնպես էլ բնական շնչառությանը փոխարինելու նպատակով։Ժամանակակից շնչառության սարքերը օժտված են ղեկավարման ինտելեկտուալ համակարգերով, որոնք հնարավորություն են տալիս հաշվի առնել մարդկու օրգանիզմի առանձնահատկությունները, հնարավորինս կասեցնելու համար սարքի օգտագործման ժամանակ առաջացող մի շարք բացասական երևույթների ազդեցությունը։
Ավարտական աշխատանքի շրջանակներում ուսումնասիրվել է շնչառական սարքերի կառուցվածք, կառավարման մեխանիզմները և ձևերը, մշակվել սարքի ճնշումով ղեկավարման համակարգը, ալգորիթմը։
Աշխատանքը իրականացվել է՝ LabVIEW և MatLab Simulink ծրագրային միջավայրերում։
Պատի Մեջ Թաքնված Օբյեկտների Սկանավորող Սարքավորման Խելացի Ղեկավարող Հանգույցի Նախագծում
Ուսանող՝ Վահե Իսրայելյան
Աստիճան՝ Բակալավր, 2021
Թեմայի ղեկավար ՝ Գ. Բարեղամյան
Տեխնիկական Խորհրդատու՝ Նորիկ Սարգսյան
Բնագավառ՝ Էլեկտրոնիկա
Աշխատանքի նպատակն է նախագծել խելացի կառավարող սարք, որը կկատարի պատի մեջ թաքնված օբյեկտների (փայտ, մետաղ, հոսանքի լարեր) սկանավորող սարքավորման հեռահար ղեկավարում չափումների ընթերցում և օժտված կլինի հետևյալ ֆունկցիաներով՝
- Bluetooth 5 անլար պրոտոկոլով տվյալների ընդունում և հաղորդում Bluetooth-ով աշխատող սարքերի միջոցով (օրինակ Smartphone),
- Ազատության 9 աստիճան տվիչով դիրքի որոշում հարթության մեջ՝ պատի մեջ թաքնված օբյեկտների տարածական տեսքը և դիրքը արտատպելու համար։
- Կապ, նվազագույնը 2 արտաքին սարքերի հետ (տվյալներին փոխանակում և ղեկավարում), UART թվային ինտերֆեյսով։
Աշխատանքի ընթացքում ուսումնասիրություններ են կատարվել Bluetooth5 (nRF52832) անլար պրոտոկոլով միկրոպրոցեսորի և ազատության 9 աստիճանի (LSM9DS1) տվիչների վերաբերյալ:
Մշակվել է ալգորիթմ, որի միջոցով կորոշվի օբյեկտի տեսքը և դիրքը պատի հետևում:
Ունակային Տվիչների Մատրիցի Կիրառամբ Պատի Մեջ Թաքնված Օբյեկտների Սկանավորող Սարքավորման Նախագծում
Ուսանող՝ Վլադիմիր Աբրամյան
Աստիճան՝ Բակալավր, 2021
Թեմայի ղեկավար ՝ Սերգեյ Մամյան
Տեխնիկական Խորհրդատու՝ Բիլի Մինասյան
Բնագավառ՝ Էլեկտրոնիկա
Այսօր շատ մեծ կիրառություն ունեն պատի մեջ օբյեկտ հայտնաբերող սարքերը։ Դրանք շատ հարմար լուծում են մոնտաժային աշխատանքերի ժամանակ պատի հետևում եղած հոսանքալարերը, խողովակները կամ այլ մարմինները չվնասելու համար։ Նման սարքերում հաճախ կիրառվում են ունակային տվիչներ։
Աշխատանքի նպատակն է՝ նախագծել ունակային տվիչների մատրից և ունակություն չափող սխեմա, որոնք կիրառելի կլինեն պատի մեջ օբյեկտ հայտնաբերող սարքերի համար։
Աշխատանքի ընթացքում կատարվել է ուսումնասիրություն ունակային տվիչների տեսակների և նրանց առանձնահատկությունների վերաբերյալ ։ Նախագծվել, մոդելավորվել և հետազոտվել է ունակային տվիչների մատրիցը՝ օգտագործելով ժամանակակից ծրագրային մոդելավորման միջոցներ։ Այնուհետև նախագծվել է ունակությունների չափիչ սխեման, որը մոդելավորվել է NI Multisim սիմուլյացիոն միջավայրում։
Մշակվել և հետազոտվել է տվիչների մատրիցի և ունակությունների չափման սխեմայի տեխնիկական բնութագրերը։
ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱԲԵՐՈՒՄ ՄԻԼԻՄԵՏՐԱԿԱՆ ՏԻՐՈՒՅԹԻ ԱԼԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ (MMWAVE) OTA ՉԱՓՄԱՆ ԴԵՊՔՈԻՄ
Ուսանող՝ Դավիթ Հովհաննիսյան
Աստիճան՝ Բակալավր, 2020
Թեմայի ղեկավար՝ Բենիամին Բադալյան
Տեխնիկական խորհրդատու՝ Սուսաննա Թադևոսյան
Բնագավառ՝ Կիսահաղորդչային սարքերի OTAբնութագրում
Անտենաների կամ անլար սարքերի պարամետրերը ուսումնասիրելու մեթոդներից մեկը կոլիմատրային չափման մեթոդն է (CATR): CATR- ի հիմնական առանձնահատկություններից մեկը մոտակա գոտում անտենայի պարամետրերի վերլուծությունն է` հարթ ալիքի ապահովմամբ: Ավարտական աշխատանքի նպատակն է CATR փորձարկման համակարգերում հզորության կորստի հաշվարկը, ստուգաչափումը և կարգաբերումը:
Կատարվել է համակարգի բաղադրիչների թեստավորման վերլուծություն, դուրս է բերվել հզորության կորստի բանաձևը, որն իրականացվել է ծրագրային ապահովման օգնությամբ: Ծրագրային ապահովման ճշգրտությունն ու հուսալիությունը ստուգելու համար արդյունքները համեմատվել են սիմուլացված թեստավորման համակարգի ճշգրիտ մոդելի արդյունքների հետ:
77 ԳՀց ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՌԱԴԱՐԻ ԻՆՏԵԳՐԱԼ ՍԽԵՄԱՅԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Ուսանող՝ Գրիգոր Ծատուրյան
Աստիճան՝ Բակալավր, 2020
Թեմայի ղեկավար՝ Լիա Մովսիսյան
Տեխնիկական խորհրդատու՝ Արմեն Հակոբյան
Բնագավառ՝ Ավտոմոբիլայն Ռադարների կիսահաղորդչային սարքերի բնութագրում
Աշխատանքի նպատակն է թեստավորման համակարգի օգնությամբ 77 ԳՀց ավտոմոբիլային ռադարի ինտեգրալային սխեմայի (IC) բնութագրերի ստուգաչափումը: Դիտարկվել են ավտոմոբիլային ռադարների տեսակները և դրանցհաճախության միջակայքերի ընտրության պայմանները: Ուսումնասիրվել են ռադարի տեսակները ըստ օգտագործված ազդանշանի տեսակի և դրանց աշխատանքային սկզբունքի:
Ուսումնասիրվել են 77 ԳՀց ռադարի ինտեգրալային սխեմայի հանգույցները, թեստավորման համակարգի պահանջները, ինչպես նաև մշակվել է թեստավորման համաձայնեցված կոհերենտ համակարգ: Մշակված թեստավորման համակարգի միջոցով ստուգաչափվել են ինտեգրալ սխեմաների բնութագրերը և ներկայացվել են չափումների արդյունքները:
5G ՑԱՆՑԵՐԻ ՀԱՄԱՐ ՌՀ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՈՒՑՉԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
Ուսանող՝ Սամվել Անտոնյան
Աստիճան՝ Բակալավր, 2020
Թեմայի ղեկավար՝ Լիա Մովսիսյան
Տեխնիկական խորհրդատու՝ Մհեր Մինասյան
Բնագավառ՝ 5G կիսահաղորդչային սարքերի հետազոտում
Թվային մինչ-մուտքային աղավաղման (DPD) և դինամիկ սնման մոդուլացման (ET) տեխնոլոգիաները, զգալի բարդություն են առաջ բերում ժամանակակից ՌՀ հզորության ուժեղարարների թեստավորման ժամանակ: Արդյունքում անհրաժեշտ է կիրառել ավելի բարդ թեստավորման մեթոդներ ժամանակակից ՌՀ ուժեղարարների բնութագրերի որոշման համար՝ առանց թեստավորման ծախսերի կամ տևողության ավելացման:
Ավարտական աշխատանքի շրջանակներում ուսումնասիրություն է կատարվել ՌՀ ուժեղարարների արդյունավետության բարձրացման մեթոդների, մասնավորապես` թվային նախաաղավաղումների և հզորության ուժեղարարների թեստավորման լավագույն մեթոդների վերաբերյալ: Հզորության ուժեղացուցչի AM / AM և AM / PM չափումները վավերացվել են PXIe-5840 վեկտորային ազդանշանի հաղորդիչ/ընդունիչ սարքի միջոցով:
CATR ՄԵԹՈԴՈՎ ԱՆԼԱՐ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻԼԻՄԵՏՐԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹԻ ԼԱՅՆԱՇԵՐՏ ԱՆԴՐԱԴԱՐՁԻՉՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄՆ ՈՒ ՆԱԽԱԳԾՈՒՄԸ
Ուսանող՝ Զարինե Սիմոնյան
Աստիճան՝ Դիպլոմային աշխատանք, 2020
Թեմայի ղեկավար՝ Հովհաննես Հարոյան
Տեխնիկական խորհրդատու՝ Տիգրան Մանուկյան
Բնագավառ՝ CATR մեթոդով անլար չափումների համար նախատեսված միլիմետրային տիրույթի լայնաշերտ անդրադարձիչների հետազոտումն ու նախագծումը
Աշխատանքի ընթացքում ուսումնասիրվել է CATR (Compact Antenna Test Range) մեթոդը և այդ մեթոդում օգտագործվող հայելային անդրադարձիչները։ Մշակվել է CATR մեթոդով թեստավորման համակարգի գլխավոր մաս կազմող օֆսեթ անդրադարձիչը և ճառագայթիչը` 5G սարքերի թեստավորման համար: Կատարված հետազոտությունների և հաշվարկների հիման վրա FEKO ծրագրային միջավայրում նախագծվել և հաշվարկվել է օֆսեթ անրադարձիչը ` 28 և 39 ԳՀց հաճախությունների համար։ Այնուհետև ստացվել են ամպլիտուդային և փուլային բաշխվածության գրաֆիկական տեսքերը աշխատանքային գոտու սահմաններում:
ՄԻԼԻՄԵՏՐԱԿԱՆ ԱՆՏԵՆԱՅԻ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ՄԵԹՈԴԻ ՄՇԱԿՈՒՄ ՕԳՏՎԵԼՈՎ ՖԼԵՆԵԼԻ ՈՍՊՆՅԱԿՆԵՐԻՑ
Ուսանող՝ Գագիկ Մանուկյան
Աստիճան՝ Բակալավր, 2020
Թեմայի ղեկավար՝ Արսեն Բաբաջանյան
Տեխնիկական խորհրդատու՝ Դավիթ Ներսիսյան
Բնագավառ՝ Անլար կապի համակարգեր
Աշխատանքում ներկայացված են ալիքի միլիմետրային տիրույթում գործող հիմնական համակարգերի տեսակները, դրանց նշանակությունը, ներկայիս և հնարավոր կիրառումը առօրյա կյանքում, 5-րդ սերնդի հաղորդակցության մեջ տեղեկատվության փոխանցման առավելություններն ու թերությունները։
Դիտարկվել են անտենայի ուղղվածության դիագրամի չափման հիմնարար (ավանդական) եղանակները: Ուսումնասիրվել են ոսպնյակների տեսակները, դրանց հնարավոր ազդեցությունները ազդանշանի պարամետրերի վրա և անտենաների հետ դրանց համատեղելիությունը, ինչպես նաև դիտարկվում է Ֆրենելի ոսպնյակների օգտագործումը անտենաների ուղղվածության դիագրամի չափման եղանակի մշակման համար։ Աշխատանքի արդյունքում կարող ենք ասել, որ եթե ոսպնյակը գոտիավորված լինի (այդպիսով փոքրացնելով չափը և հեռացնելով զանգվածի մեծ մասը, ինչը նույնպես բերում է անցանկալի կորուստների) ալիքի գծի փոփոխությունները կախված կլինեն ոսպնյակների չափից, ոսպնյակների երկրաչափական կառուցվածքից, ճառագայթման հաճախականությունից և ոսպնյակի նյութի տեսակից: Ընտրելով համապատասխան բնութագրերով ոսպնյակներ՝ տեսականորեն կարող ենք հաշվարկել մի համակարգ, որը կարող է չափել հզորության հոսքի խտությունը` առանց թեստավորման և էտալոնային անտենաները տեղափոխելու կամ անկյունը փոխելու: Այս մեթոդը թույլ կտա մեզ ազատվել OTA (Over The Air) համակարգի ծանր մեխանիկական մասերից և նախագծել համեմատաբար փոքր չափսերով անարձագանք խցիկ:
Master Theses at the Engineering City
Արտադրության Կազմակերպման Մշակույթը, Որպես Արտադրողականության Բարձրացման Գործիք
Ուսանող՝ Երջանիկ Առաքելյան
Մասնագիտացում՝ Արդյունաբերական և Համակարգային Ճարտարագիտություն
Աստիճան՝ Մագիստրոսական թեզ, 2022
Ղեկավարներ՝ Արտավազդ Թադևոսյան, Սարիկ Ղազարյան
Խորհրդատու արդյունաբերությունից՝ Անդրանիկ Մելիքսեթյան
Բնագավառ՝ Արդյունաբերություն 4.0
Ուսումնասիրել և կիրառել արտադրական գործընթացների կազմակերպման ոճերը, արտադրության ավտոմատացված կազմակերպման ձևերը և Industry 4.0 գործիքները արտադրողականության բարձրացման համար։
Նեյրոնային Ցանցերի Կիրառումը Արտադրական Գործընթացներում
Ուսանող՝ Գայանե Հախինյան
Մասնագիտացում՝ Արդյունաբերական և Համակարգային Ճարտարագիտություն
Աստիճան՝ Մագիստրոսական թեզ, 2022
Ղեկավարներ՝ Գոհար Շուշանյան, Ամալյա Մխիթարյան
Խորհրդատու արդյունաբերությունից՝ Հովհանես Ավագյան
Բնագավառ՝ Արդյունաբերություն 4.0
Կիրառել նեյրոնային ցանցերը արտադրական գործընթացներում առկա մեծաքանակ տվյալների հետ աշխատանքի, ինֆորմացիայի վերլուծության, կլաստերային խմբավորման և արագ որոշումների իրականացման համար։
Քաղաքային Տրանսպորտի Ինֆորմացիոն Հոսքերի Արդյունավետ Կառավարումը
Ուսանող՝ Տատյանա Ավագյան
Մասնագիտացում՝ Արդյունաբերական և Համակարգային Ճարտարագիտություն
Աստիճան՝ Մագիստրոսական թեզ, 2022
Ղեկավարներ՝ Գևորգ Արևշատյան, Ազատուհի Ուլիկյան
Խորհրդատու արդյունաբերությունից՝ Ազատուհի Ուլիկյան
Բնագավառ՝ Արդյունաբերություն 4.0
Ուսումնասիրել քաղաքային տրանսպորտի ինֆորմացիոն հոսքերը և մշակել մոդել այդ հոսքերը կառավարելու համար` հաշվի առնելով թե՛ տեխնիկական, թե՛ տնտեսական բաղադրիչները։
Անօդաչու Թռչող Սարքերի Արտադրության Կազմակերպումը և Տնտեսական Արդյունավետության Մոդելավորումը
Ուսանող՝ Քրիստինե Քոչարյան
Մասնագիտացում՝ Արդյունաբերական և Համակարգային Ճարտարագիտություն
Աստիճան՝ Մագիստրոսական թեզ, 2022
Ղեկավարներ՝ Կարինե Խաչատրյան, Անդրանիկ Աղաջանյան
Խորհրդատու արդյունաբերությունից՝ Հովհաննես Ավագյան
Բնագավառ՝ Արդյունաբերություն 4.0
Ուսումնասիրել և մշակել անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրության կազմակերպան մոդելը՝ ապահովելով նրա տնտեսական արդյունավետությունը։
Կաղապարների Արտադրության Բիզնես Մոդելի Մշակումը
Ուսանող՝ Անուշ Մուրադյան
Մասնագիտացում՝ Արդյունաբերական և Համակարգային Ճարտարագիտություն
Աստիճան՝ Մագիստրոսական թեզ, 2022
Ղեկավարներ՝ Վահե Օդաբաշյան, Սերոբ Մուրադյան
Խորհրդատու արդյունաբերությունից՝ Արամ Ղուկասյան
Բնագավառ՝ Արդյունաբերություն 4.0
Մշակել կաղապարների արտադրության բիզնես մոդելը, որն իր մեջ կներառի նաև ֆինանսական բաղադրիչը, որը թույլ կտա ունենալ և իրականացնել տվյալ արտադրանքի եկամտաբերության հաշվարկ արտադրող-հաճախորդ պատվերի իրականացման համար։
Անօդաչու Թռչող Սարքերի Արտադրության Կազմակերպում․ Լոգիստիկա, Գործընթցաներ և Կառավարում
Ուսանող՝ Գևորգ Աղաբեկյան
Մասնագիտացում՝ Արդյունաբերական և Համակարգային Ճարտարագիտություն
Աստիճան՝ Մագիստրոսական թեզ, 2022
Ղեկավարներ՝ Կարեն Տուրյան, Անդրանիկ Աղաջանյան
Խորհրդատու արդյունաբերությունից՝ Հովհաննես Ավագյան
Բնագավառ՝ Արդյունաբերություն 4.0
Ուսումնասիրել և մշակել անօդաչու թռչող սարքերի արտադրության կազմակերպման ձևերը, այդ թվում լոգիստիկան։ Լուծել օպտիմալ կառավարման խնդիրը։
Բազային Կայանների Մեծ Հզորության ՌՀ Հանգույցներում Առաջացող ոչ Ցանկալի Բարձր Կարգի Հարմոնիկների Չափման Համակարգի Նախագծում
Ուսանող՝ Սամվել Անտոնյան
Աստիճան՝ Մագիստրոս, 2022
Թեմայի ղեկավար ՝ Լիա Մովսիսյան
Տեխնիկական Խորհրդատու՝ Մհեր Մինասյան
Բնագավառ՝ Ռադիոհաճախային չափիչ համակարգեր
Ժամանակակից կապի համակարգերում օգտագործվող բազային կայանների թեստավորումը որոշակի բարդույթներ է առաջացնում մեծ հզորության ռադիոհանգույցների պատճառով։ Դրանցից են մեծ հզորությունների կիրառման դեպքում հանգույցներում առաջացող ոչ ցանկալի բարձր կարգի հարմոնիկների չափումը, որը անհնարին է դառնում անալիզատորի մուտքին միաժամանակ մեծ մուտքային հզորություն կիրառելիս, չափիչ սարքի աշխատանքային ռեժիմի խափանման վտանգի պատճառով։ Աշխատանքում նախագծվելու է համակարգ, որը հնարավորություն կտա իրականացնել բարձր կարգի հարմոնիկների ճշգրիտ չափումներ մուտքում մեծ հզորություններ կիրառելիս։
ՄԻՆՉԵՎ 6ԳՀՑ ՀԱՃԱԽԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՂՈՐԴՉԻ ՄՇԱԿՈՒՄ և ՆԱԽԱԳԾՈՒՄ
Ուսանող՝ Գրիգոր Ծատուրյան
Աստիճան՝ Մագիստրոս, 2022
Թեմայի ղեկավար ՝ Լիա Մովսիսյան
Տեխնիկական Խորհրդատու՝ Մհեր Մինասյան
Բնագավառ՝ Ռադիոհաճախային սարքավորումներ
Աշխատանքում կատարվելու է մինչև 6ԳՀց հաճախային տիրույթում աշխատող հաղորդչի մշակում և նախագծում, որի կիրառման սպեկտրը ընդգրկում է կապի համակարգերից մինչև անօդաչու թռչող սարքերի խլացում։ Հաղորդչի մշակման փուլում կատարվելու է պատրաստի ինդուստրիալ կոմպոնենտների ընտրություն և դրանց համապատասխան՝ մաթեմատիկական մոդելի կիրառում, հաղորդչի առջև դրված պայմանների բավարարվածությունը ստուգելու համար։ Նախագծման փուլում կատարվելու է ընտրված կոմպոնենտներով հաղորդչի սիմուլացիա AWR ծրագրային միջավայրում։ Կատարվելու է հաղորդչի առանձին հանգույցների նախագծում և պատրաստում։ Պատրաստված հանգույցները թեստաsվորվելու են և թեստավորման արդյունքները համեմատվելու են սիմուլացիոն արդյունքների հետ։
ՉԱՐՁԱԳԱՆՔՈՂ ԽՑԻ ՍԽԱԼԱՆՔԻ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄ 5G OTA ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ուսանող՝ Էդգար Ումրիկյան
Աստիճան՝ Մագիստրոս, 2020
Թեմայի ղեկավար՝ Հովհաննես Գոմցյան
Տեխնիկական խորհրդատու՝ Մհեր Մինասյան
Բնագավառ՝ Կիսահաղորդչային սարքերի OTA բնութագրում
Վերջին տարիներին բջջային ցանցերը մեծ վերափոխումների են ենթարկվել և հինգերորդ սերնդի ցանցերը բացառություն չեն: 5G ցանցերում լայնորեն կիրառվում են միլիմետրական ռադիոալիքները, ինչն իր հերթին, հանգեցնում է տվիչների կառուցվածքային փոփոխության և թեստավորման գործընթացի բարդացման՝ մինչև անգամ ժամանակակից մեթոդների կիրառումը: Այդպիսի չիպերի ճիշտ թեստավորումն իրականացնելու համար, չափումները պետք է իրականացվեն անլար սկզբունքով և անարձագանք խցիկում:
Աշխատանքի հիմնական նպատակը առավելագույն կլանմամբ անարձագանք խցիկի նախագծումն է, որը շարունակական բնույթ է կրելու: Աշխատանքի ընթացքում ուսումնասիրվել են 5G ցանցեր, OTA չափման եղանակը և անարձագանք խցիկի կառուցվածքի առանձնահատկությունները: Աշխատանքը ենթադրում էր թեստավորվող սարքի (4x4 չափի անտենա ցանց) և անարձագանք խցիկի նախագծում, ինչն իրականացվել է FEKO ծրագրային միջավայրում: : նախատեսվում է կատարված հաշվարկների հիման վրա մշակել և թեսթավորել անարձագանք խցիկը նոր կառուցվածքով։
ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԿԻՍԱՀԱՂՈՐԴՉԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՍԽԱԼԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ուսանող՝ Աննա Ավետիսյան
Աստիճան՝ Մագիստրոս, 2021
Թեմայի ղեկավար՝ Սերոբ Մուրադյան
Տեխնիկական խորհրդատու՝ Մերի Պողոսյան
Բնագավառ՝ Կիսահաղորդչային հարթակի հուսալիության թեստավորում (WRT)
Մեքենայական ուսուցումը մեծ կիրառություն է ստանում արատների ավտոմատ դասակարգման, խափանումների կամ անսարքությունների հայտնաբերման և թեստավորման գործընթացների արագացման նպատակով: Թեզի նպատակն է ստեղծել մեքենայական ուսուցման ալգորիթմ և ուսումնասիրել դրա կիրառումը կիսահաղորդչային կառուցվածքների խափանման վերլուծության մեջ` կիսահաղորդչային հարթակի արտադրության փուլում:
ԿԱՐՃ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆԼԱՐ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԱՓՈՂ ԶՈՆԴԻ ՄՇԱԿՈՒՄ
Ուսանող՝ Լևոն Նիազյան
Աստիճան՝ Մագիստրոս, 2021
Թեմայի ղեկավար՝ Լիլիթ Խաչատրյան
Տեխնիկական խորհրդատու՝ Մհեր Մինասյան
Բնագավառ՝ Կիսահաղորդչային սարքերի OTA բնութագրում
Ավարտական աշխատանքի նպատակն է ներկառուցված անտենայով Bluetooth սարքերի թեսթավորումը, որոնք գործում են 2.4 ԳՀց-ից 2.4835 ԳՀց հաճախականային տիրույթում և կիրառվում են կարճ հեռավորությունների վրա ինֆորմացիայի հուսալի և անլար փոխանցման համար:
Աշխատանքում դիտարկվում են Bluetooth սարքերի ստուգման երկու եղանակ՝ անլար (OTA) և ուղղակի կապով: OTA թեստավորուման եղանակը կարելի է կիրառել անլար սարքի աշխատանքի արդյունավետության ու հուսալիության գնահատման համար: Թեստավորվող սարքը տեղադրվում է թեստավորման խցիկի ներսում, որտեղ մոդելավորվում են տարբեր իրավիճակներ:
Ավարտական աշխատանքի ընթացքում կատարվել են մի շարք փորձեր ։ Անլար թեստավորման ժամանակ թեստերը և թեստավորվող սարքը միացված են Bluetooth-ի միջոցով: OTA թեստավորման արդյունքների վերլուծությունը թույլ է տալիս կատարել եզրակացություններ նախագծված կամ ընտրված սարքերի կիրառման նպատակահարմարության և արդյունավետության վերաբերյալ։ Կարգաբերումը թույլ է տալիս չափումների ավելի ճշգրիտ արդյունքներ ստանալ: Աշխատանքի արդյունքում մշակել է չափիչ համակարգ, որը թույլ կտա փոխանցված ազդանշաններ ստանալ ներկառուցված անտենաներով կիսահաղորդչային սարքերից:
ԹՎԱՅԻՆ ՄՈԴՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՈՒՄ
Ուսանող՝ Տիգրան Գրիգորյան
Աստիճան՝ Մագիստրոս, 2021
Թեմայի ղեկավար՝ Լիլիթ Խաչատրյան
Տեխնիկական խորհրդատու՝ Կարեն Վարդանյան
Բնագավառ՝ Անլար կապի համակարգեր
Հեռահաղորդակցման զարգացմանը զուգընթաց ամեն օր մշակվում են բազմաթիվ մոդուլյացիոն նոր սխեմաներ։ Դրան զուգահեռ մեծանում է անհայտ ազդանշանների մոդուլյացիոն տեսակները որոշելու անհրաժեշտությունը։
Մագիստրոսական թեզի նպատակն է մշակել համակարգ, որն ավտոմատ կերպով կճանաչի մուտքում ստացված անհայտ ազդանշանի մոդուլյացիայի տեսակը։
Այս խնդիրը ինժեներության մեջ հայտնի է «Մոդուլյացիաների դասակարգում» անվանմամբ, և դրա լուծման համար գոյություն ունեն մի շարք հայտնի եղանակներ: Թեզում, որպես այս խնդրի լուծման նախընտրելի եղանակ, ընտրվել է նեյրոնային ցանցը։ Այս մոտեցումը համարվում է համեմատաբար առավել ժամանակակից, որը հնարավորություն է տալիս նվազեցնել ազդանշանի մշակման և մոդուլյացիայի տեսակի ճանաչման տևողությունը:
Նեյրոնային ցանցի մշակումն արագացնելու և ճանաչման գործընթացը հաստատելու համար օգտագործվել է LabVIEW ծրագրային միջավայրը, FPGA կարգավորիչը և NI USRP համակարգը։